Վրաստանում հատուկ գործողության ընթացքում 18 մարդ Է ձերբակալվել թմրավաճառության կասկածանքով


17:56 , 7 սեպտեմբեր, 2021

Armenpress.am-ը գրում է․

Լայնածավալ հատուկ գործողություն Է անցկացվել միաժամանակ Թբիլիսիում, Լագոդեխում, Մառնեուլում, Ռուսթավում եւ Բաթումում. ձերբակալվել Է 21 մարդ, որոնցից 18-ը կասկածվում են թմրավաճառության մեջ: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել Է Վրաստանի ՆԳ նախարարության քրեական ոստիկանության կենտրոնական դեպարտամենտի ներկայացուցիչ Բադրի Մչեդլիշվիլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հետաքննությունը պարզել Է, որ ձերբակալվածները սիստեմատիկ կերպով վաճառել են թմրանյութեր: Ձերբակալելուց առաջ անցկացվել են ստուգիչ գնումներ եւ ամեն ինչ տեսագրվել Է:

ՆԳ նախարարության տեղեկատվության համաձայն, ձերբակալվածներից երեքը եղել են ցրիչներ: Նրանք թմրանյութերը թաքցրել են Թբիլիսիի տարբեր լոկացիաներում՝ անօրինական վաճառքի նպատակով:

Նրանց բնակարանները խուզարկելիս առգրավվել են հատկապես խոշոր չափի տարբեր թմրանյութեր, այդ թվում՝ մինչեւ ութ լիտր նոր հոգեակտիվ նյութ:

Բացի այդ, խուզարկության ընթացքում առգրավվել Է խոշոր գումար։