16:55 , 7 սեպտեմբեր, 2021Tert.am-ը գրում է․
Թուրքիան չի շտապի Աֆղանստանում «Թալիբանի» կառավարությունը ճանաչելու հարցում, այն պետք է տարբեր քաղաքական ուժեր ներառի: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Ճանաչում է արդյո՞ք Թուրքիան «Թալիբանը»: Եկեք հապճեպ որոշումներ չկայացնենք: Պետք է, որ ստեղծվի բոլոր քաղաքական ուժերի ներգրավվածությամբ կառավարություն, որը կարող է կարգավորել ստեղծված ճգնաժամը և թույլ չտա քաղաքացիական պատերազմի հրահրում: Որպեսզի ողջ աշխարհը ճանաչի «Թալիբանը», պետք է ապահովել նման կառավարության ստեղծումը»,- ասել է թուրք նախարարը:
Նրա խոսքով՝ աշխարհին ներկայացված կառավարության կազմում միայն «Թալիբանի» ներկայացուցիչներ են ընդգրկվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ