Թշնամին դիպուկահարից կրակել է Կարմիր Շուկայի տներից մեկի վրա


12:58 , 7 սեպտեմբեր, 2021

168.am-ը գրում է․


Այսօր թշնամին հերթական սադրանքին է դիմել Արցախի Հանրապետության Կարմիր Շուկայի ուղղությամբ։ Այս անգամ ևս թշնամու թիրախում խաղաղ բնակիչներն են եղել։ Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Կարմիր Շուկայի բնակիչներից մեկը։

Թշնամին դիպուկահարից կրակել է Կարմիր Շուկայի տներից մեկի վրա, այն սենյակի պատուհանին, որտեղ երեխայի ննջասենյակն է եղել։ Բարեբախտաբար, երեխան սենյակում չի եղել։

Բնակչի խոսքով՝ դեպքից անմիջապես հետո տեղյակ են պահել ռուս խաղաղապահներին, որոնք անմիջապես եկել են դեպքի վայր։