Սեպտեմբերի 7-ին մայրաքաղաքի և մարզերի մի շարք համայնքներում կդադարեցվի գազամատակարարումը


00:28 , 7 սեպտեմբեր, 2021

Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 7-ին՝ ժամը 09:00-20:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան, Թումանյան, Խանջյան, Աբովյան, Նալբանդյան փողոցներով, Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 13:00-18:00-ն`Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ռ.Մինասյան փողոցի թիվ 25ա և 25բ բազմաբնակարան շենքերի գազասպառողների, ժամը 10:00-18:00-ն`Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր քաղաքների, Սոլակ, Քաղսի, Լեռնանիստ, Ջրառատ, Աղավնաձոր, Մեղրաձոր, Մարմարիկ, Արտավազ, Ձորակ, Փյունիկ գյուղերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը։