ՌԴ-ում ընդդիմադիր թեկնածուի մրցակիցները փոխել են անուն-ազգանունն ու արտաքին տեսքը՝ նրան նմանվելու համար


13:56 , 6 սեպտեմբեր, 2021
Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովում ընդդիմադիր «Յաբլոկո» խմբակցության ղեկավար Բորիս Վիշնևսկու ընտրական մրցակիցները փոխել են ոչ միայն անուններն ու ազգանունները, այլև արտաքին տեսքը:

«Նրանք դա արել են, որպեսզի ինձ նմանվեն»,- ասել է Վիշնևսկին «Էխո Մոսկվի»-ին:

Բորիս Վիշնևսկին իր սոցիալական ցանցերում տեղադրել է նմանակների լուսանկարները: Թեկնածուների պատկերներով այս պաստառը, որը կախված կլինի ընտրատեղամասերում, հաստատվել է տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից: