18:56 , 4 սեպտեմբեր, 2021Արցախում սեպտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք:
Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 25 վարակակիր, բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում։