67 ստուգայց, 8 խախտում. ԱԱՏՄ-ը ներկայացրել է Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջաններում իրականացված ստուգումների արդյունքները


18:45 , 3 սեպտեմբեր, 2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցներն այսօր խստացված ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջաններում: Այս մասին տեղեկացնում է ԱԱՏՄ-ը:

COVID-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության շրջանակներում կատարվել է 67 ստուգայց, այդ թվում՝

35 հանրային տրանսպորտ՝ 4 խախտում,

մանրամեծածախ առևտրի 15 կետ՝ 0 խախտում,

13 դեղատուն՝ 1 խախտում,

2 գրասենյակ՝ 2 խախտում,

1 փակ արտադրական տարածք՝ 1 խախտում,

1 բժշկական օգնության սպասարկում իրականացնող կազմակերպություն՝ 0 խախտում:

Ընդհանուր առմամբ՝ բացահայտվել է 8 խախտում: Ստուգայցերն ամենօրյա են։