10:16 , 20 օգոստոս, 2013
PanARMENIAN.Net -ը գրում է.
Օգոստոսի 20-ին Հայաստանի ձյուդոյի հավաքականը մեկնելու է Ռիո դե Ժանեյրո, որտեղ մասնակցելու է մեծահասակների աշխարհի առաջնությանը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը, առաջնությունում հանդես կգան Հովհաննես Դավթյանն (60կգ) ու Արմեն Նազարյանը (66կգ):
Դավթյանը կգոտեմարտի օգոստոսի 26-ին, իսկ Նազարյանը` 27-ին:
Աշխարհի առաջնությանը կմասնակցեն 124 երկրների 779 ձյուդոիստներ: 60կգ քաշային կարգում հայտավորված են 70, իսկ 66կգ քաշային կարգում` 81 ձյուդոիստներ: