16:25 , 2 սեպտեմբեր, 2021Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի առթիվ ուղերձ է հղել: Բեգլարյանն իր ուղերձում նշել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո հայ ժողովուրդը խնդիր ունի վերլուծելու անցյալի հաջողությունները, ձախողումները,նաև ընտրած ճանապարհի ճշմարտացիությունը:
Եթե չկա անկախությունը, ապա մենք բոլորս կմտածենք, թե իզուր էին բոլոր զրկանքները և բոլոր կորուստները, սակայն մենք պետք է հասկանանք, որ անկախությունը, ինքնորոշումը և մեր արժեքների պահպանությունն ու պաշտպանությունը կոնկրետ զրկանքներ, զոհողություններ ու կորուստներ է պահանջում: Մենք պետք է հասկանանք, որ այս ճանապարհը դժվարին է, սակայն սա առաքելություն է, որը այլընտրանք չունի»,- ընդգծել է Բեգլարյանը: