ԱՊՀ երկրների հատուկ ծառայություններն ուժեղացրել են զգոնությունն Աֆղանստանում տիրող իրավիճակի պատճառով
15:14 , 2 սեպտեմբեր, 2021
Աֆղանստանի ներսում տիրող ահաբեկչական ակտիվությունը կարող է սպառնալ Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրներին: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հայտնել է ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը:
Վերջինս ընդգծել է, որ «Թալիբան» ծայրահեղական շարժումից բացի Աֆղանստանում գործում են այլ միջազգային ահաբեկչական կազմակերպություններ: Նովիկը նշել է, որ դրանք կարող են չենթարկվել միջազգային բանաձևերին և իշխանության եկած թալիբներին: Նրա կարծիքով՝ նման խմբավորումները կարող են սպառնալիք հանդիսանալ հարևան պետությունների համար, այդ թվում՝ ԱՊՀ անդամների:
Նովիկը հավելել է, որ հակաահաբեկչական հատուկ ծառայություններն ԱՊՀ երկրներում ուժեղացրել են զգոնությունը և անցել են բարձր պատրաստականության ռեժիմի՝ պայամանվորված Աֆղանստանում տիրող իրավիճակով:
Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների էին անցել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ օրեցօր նոր քաղաքներ գրավելով, իսկ օգոստոսի 15-ին մտել են Քաբուլ: Ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական է ներկայացրել և հեռացել երկրից: Ավելի ուշ հայտնիէ դարձել, որ թալիբները մտադիր են 12 անձից կազմված խորհուրդ ստեղծել՝ երկիրը կառավարելու համար: