Վիտալի Բալասանյանը ծաղիկներ է խոնարհել Արցախյան և Հայրենական պատերազմներում զոհվածների շիրիմներին
14:47 , 2 սեպտեմբեր, 2021
Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը սեպտեմբերի 2-ին մասնակցել է Ստեփանակերտի հուշահամալիրում Արցախի Հանրապետության ղեկավարության կողմից Արցախյան և Հայրենական պատերազմներում զոհվածների հիշատակին նվիրված ծաղկեպսակադրության արարողությանը։
Այս մասին հայտնում են Արցախի ԱԽ գրասենյակից՝ հավելելով, որ Վիտալի Բալասանյանը ծաղիկներ է խոնարհել նաև հուշահամալիրի հարևանությամբ գտնվող 44-օրյա պատերազմի զոհերի շիրիմներին։