Ո՞նց հասկանանք, Հայաստանում իշխանություն կա՞, Արցախի անկախության տոնակատարությանը գնացող կա՞, շնորհավորող կա՞, ընդհանրապես Հայաստանում իշխանություն կա՞


22:37 , 1 սեպտեմբեր, 2021

Երևանից մոտ 50 կմ հեռավորության վրա` Երասխում, հերթական զոհն ունենք, թշնամին անվադողեր է վառում ու գլորում հայկական խոտհարքների վրա։ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը Արցախի անկախության տոնի նախօրյակին մեկնում է արձակուրդ, նախագահի պաշտոնը զբաղեցնողը դատապարտում է Աֆղանստանի օդանավակայանում ահաբեկչությունը, իսկ 《Հայրենիք》կուսակցության նախագահ Վանեցյանը Արցախում այդ ժամանակ հանդիպումներ է ունենում Արցախի խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների հետ։
Ո՞նց հասկանանք, Հայաստանում իշխանություն կա՞, Արցախի անկախության տոնակատարությանը գնացող կա՞, շնորհավորող կա՞, ընդհանրապես Հայաստանում իշխանություն կա՞։