«Ժողովուրդ». Գաղտնի են պահում


09:16 , 20 օգոստոս, 2013

«Ժողովուրդը» գրում է.

ՀՀ իշխանությունները շարունակում են գաղտնի պահել, թե ինչ միջոցներով են սուբսիդավորելու գազի սակագնի բարձրացման հետեւանքով առաջացած տարբերությունը, ինչի մասին դեռ մայիսին խոստացել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. «Ու սա այն դեպքում, երբ ՀՀ էներգետիկայի նախարարը խոստացել էր, որ հունիս-հուլիս ամիսներին կավարտվեն ռուսական կողմի հետ բանակցությունները, եւ իրենք հստակ պատասխան կտան: «Ժողովուրդ»-ի հերթական հարցմանն ի պատասխան` էներգետիկայի նախարարությունից հերթական անգամ նույն պատասխանը տվեցին. «...Սուբսիդավրման համար անհրաժեշտ միջոցների շուրջ բանակցություններն ընթացքի մեջ են...»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: