10:15 , 20 օգոստոս, 2013Բաղադրություն
8 շերտ հաց
4 հ. ձու
2 ճ.գ. կաթ
1 թ.գ. վանիլին
2 ճ.գ. շաքարավազ
1 թ.գ. բուսայուղ
Պատրաստման եղանակ
Ձվերը հարել, ավելացնել շաքարավազը, հարել, լցնել վանիլինը, կաթը, հարել։ Տապակը դնել գազօջախին, լավ տաքացնել, լցնել բուսայուղը, անձեռոցիկով լավ տարածել։ Հացի յուրաքանչյուր շերտ թաթախել ձվի խառնուրդի մեջ և, շուռ տալով, 2 կողմը տապակել։ Կարող եք մատուցել հարած սերուցքի ու բանանի հետ :) Բարի ախորժակ:










