Ճապոնացի գիտնականները սենյակը վերածել են հսկայական անլար լիցքավորիչ սարքի


22:15 , 31 օգոստոս, 2021

Տոկիոյի համալսարանի գիտնականներն ստեղծել են համակարգ, որը թույլ է տալիս լիցքավորել գադջեթները սենյակի յուրաքանչյուր հատվածում։ 

Սենյակի պատերում ներկառուցված են հատուկ կոնդենսատորներ, որոնք եռաչափ մագնիսական դաշտ են ստեղծում։ Վերջինս շրջանառվում է պղնձե բևեռի ուրջ, որը գտնվում է սենյակի ներսում։ Ընդ որում, դա կատարում է ժամացույցի սլաքի ուղղությամբ և հակառակ՝ միաժաանակ։ Տարածքում տեղադրված են նաև ընդունիչների կծիկներ, որոնք որսում են մագնիսական դաշտն ու էներգիա ստանում։ 

Իրենց մշակումը գիտնականները ստուգման են ենթարկել 3 x 3 x 2 մ չափսերով սենյակում։ Փորձը ցույց է տվել, որ սենյակի ծավալի 98%-ում ազդանշանի փոխանցման արդյունավետութունը կազմում է ոչ պակաս, քան 50%։ Սենյակի ոչ մի կետում ազդանշանը 37%-ից ցածր չի եղել։ Գիտնականները նշում են,, որ նման սենյակում գտնվելը մարդկանց համար լիովին անվնաս է։ 

 Հայտնում են նաև, որ սա նմանատիպ առաջին կոնցեպտը չէ, սակայն տարբերվում է նախորդներից։ Օրինակ՝ շնորհիվ այն բանի, որ դաշտը շրջանառվում է միաժամանակ և՛ ժամացույցի սլաքի ուղղությամբ, և՛ դրան հակառակ։

Սակայն որպեսզի տանը նման սենյակ հնարավոր լինի ունենալ, հարկավոր է դրանում ալյումինե պատեր և պղնձե սյուներ կառուցել։ Ավելին, գաղափարը կարող է օգտագործվել գործարաններում և այլ վայրերում։