«Հրապարակ». Սասուն Միքայելյանը քաղաքական նոր ուժ կձևավորի, որը կարող է ղեկավարել Նիկոլ Փաշինյանը


08:29 , 20 օգոստոս, 2013

«Հրապարակ»-ը գրում է.

«Ամիսներ առաջ Հայ Ազգային Կոնգրեսից դուրս եկած և ՀԱԿ-ի հետ գաղափարական տարաձայնությունների մասին հայտարարած Սասուն Միքայելյանը, ով բարձր հեղինակություն ունի կռված տղաների շրջանում, ասել էր, որ անպայման նոր քաղաքական ուժ կձևավորի, և ընդդիմադիր դաշտը պարապ չի մնա։

Թե դա ինչ ուժ է և երբ է ձևավորվելու, Միքայելյանը հորդորել էր սպասել «երբ կլինի՝ կիմանաք» ձևակերպումով։ Օրերս «Հրապարակը» տեղեկացել է, որ ուժի ձևավորման ուղղությամբ քայլեր են արվում, և Սասուն Միքայելյանն ակտիվ դերակատարում է ունենալու դրանում։ Ըստ ամենայնի, նույն թիմում կլինեն (գուցե անգամ այդ ուժը կղեկավարի) Նիկոլ Փաշինյանը և ՀԱԿ-ից անջատված որոշ գործիչներ»:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: