Արմեն Բաբայանը շուրջ 10 ամիս անհայտ կորած էր համարվում, մինչև վերջ ընտանիքը հույս ուներ, որ ողջ է, սակայն ցավոք նահատակվել էր հանուն հայրենիքի


23:51 , 30 օգոստոս, 2021
ԱՐՄԵՆ ԼՅՈՎԱՅԻ ԲԱԲԱՅԱՆ. պահեստազորի սպա, 2020 թ.-ի Արցախյան 44֊օրյա պատերազմի հրազդանցի քաջարի մարտիկ...երեք երեխաների հայր, հայրենատեր հայորդի, հավատարիմ ընկեր, բարեխիղճ քաղաքացի...
Շուրջ 10 ամիս անհայտ կորած էր համարվում, մինչև վերջ ընտանիքն ու հարազատները հույս ունեին, որ ողջ է, սակայն ցավոք նահատակվել է հանուն հայրենիքի։
Հուղարկավորությունը օգոստոսի 31-ին` 13։00֊ին, Հրազդանի կենտրոնական գերեզմանատան ազատամարտիկների պանթեոնում։
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՔԵԶ ՄԵՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ