Կալանավորվել է Մարտակերտի տներից մեկում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողը


11:41 , 30 օգոստոս, 2021

Armenpress.am-ը գրում է․

Մարտակերտի տներից մեկում օգոստոսի 28-ին ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի քննչական կոմիտեն:

Արցախի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ վարույթ է ընդունվել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող Ջամիլ Բաբաևի կողմից Արցախի պետական սահմանն ապօրինի հատելու, Մարտակերտ քաղաքի տներից մեկի տան անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիքներ տալու և լրտեսության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

Ջամիլ Բաբաևն օգոստոսի 28-ին ձերբակալվել էր: