Մեր բոլորիս տիկին Աստղը. հերոս տղերքի մայրերը յուրահատուկ են. յուրահատուկ բարի, յուրահատուկ համեստ ու յուրահատուկ ուժեղ


11:39 , 30 օգոստոս, 2021
Մեր բոլորիս տիկին Астх-ը, մեր բոլորիս Մխոյի մայրը։
Իմ ճանաչած և ինձ ճանաչող բոլոր հերոս տղերքի մայրերը յուրահատուկ են. յուրահատուկ բարի, յուրահատուկ համեստ ու յուրահատուկ ուժեղ։ Դու երբեք իրենց թույլ չես տեսնի։ Ու պատահական չէ, որ հենց նրանց որդիներն են սխրանքները գործել։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։
Ու հասկանում եմ, որ իմ ճանաչած և ինձ ճանաչող անմահացած տղերքի մայրերը որդեկորույս չեն. նրանք հերոսածին են։ Նրանց հերոս որդիների հիշատակը կորսված չէ, այդ հերոսներն այժմ մերն են, բոլորինս են։
Ուրեմն եկեք վառ ու բարձր պահենք տղերքի հիշատակը, հարգենք ու պատվենք նրանց ծնողներին։ Թերևս միայն այդպես մի փոքր կամոքենք նրանց վիշտը։