00:19 , 20 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Բրիտանական արքայազն Ուիլյամը պատմել է այն մասին, թե ինչ է զգում որպես հայր, և նորածին որդուն՝ արքայազն Ջորջին «փոքրիկ չարաճճի» է անվանել:
Ուիլյամը պատմել է, որ փոքրիկն արագաշարժ է ու շատ արագ է մեծանում:
«Նա մեկ եղբորս է հիշեցնում, մեկ՝ ինձ, ես դեռ լիովին վստահ չեմ: Նրա մոտ հիմա ամեն ինչ կարգին է»,- կատակել է Քեմբրիջի դուքսը:
Երիտասարդ հայրը պատմել է, որ Քեթրինն իր վրա է վերցրել նորածնի գիշերային խնամքի մեծ մասը:
Այնուամենայնիվ, արքայազնը հայրությունը բնութագրել է որպես «ֆիզիկական լուրջ աշխատանք»:
Կատակելով՝ արքայազնը նշել է, որ անհամբեր սպասում է, թե երբ պիտի վերադառնա ծառայությանը, որ մի քիչ քնի: