Ադրբեջանական ԶՈՒ հերթական սադրանքի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող․ ԱՀ ՊԲ


23:35 , 28 օգոստոս, 2021

 Օգոստոսի 28-ին, ժամը 15:20-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները  հերթական անգամ սադրանքի են դիմել, խախտելով հրադադարն ու թիրախային կրակ բացելով Արցախի Թաղավարդ բնակավայրի ուղղությամբ տեղակայված ՊԲ մարտական դիքերի ուղղությամբ,ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Տիգրանի Շահնազարյանը:ՊԲ ստորաբաժանումների հակազդող գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությոն