Ո՞ր դեպքում աշխատողը կարող է գնալ աշխատանքի առանց բացասական թեստի սերտիֆիկատի․ ԱՆ


16:49 , 28 օգոստոս, 2021

168.am-ը գրում է․

ՀՀ Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել, թե երբ դեպքում աշխատողը կարող է ներկայանալ աշխատանքի առանց ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը:

Հարց. Ո՞ր դեպքում աշխատողը կարող է ներկայանալ աշխատանքի առանց ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատը ներկայացնելու:

Պատասխան. Փաստագրված բացարձակ հակացուցման, հղիության, ամբողջական պատվաստվման, ինչպես նաև մեկ դեղաչափ պատվաստման դեպքում, եթե վերջիններիս դեպքում երկրորդ դեղաչափի համար կոնկրետ պատվաստանյութի սահմանված ժամանակամիջոցը չի լրացել: