13:41 , 28 օգոստոս, 2021Armsport.am-ը գրում է․
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ակսել Վիցելը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հաղորդում է Goal-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, 32-ամյա բելգիացուն ցանկանում է ձեռք բերել «Աստոն Վիլան»: Նաեւ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել «Ռոմայում»:
Անցած մրցաշրջանում Վիտսելը անցկացրել է 22 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ: