Ալիեւն այսօր հայտարարել է, որ ՀՀ-ն անկախ երկիր համարելը սխալ է, քանի որ Հայաստանը չունի անկախ պետությանն անհրաժեշտ ատրիբուտներ


00:22 , 27 օգոստոս, 2021
Ալիեւն այսօր հայտարարել է, որ ՀՀ-ն անկախ երկիր համարելը սխալ է, քանի որ Հայաստանը չունի անկախ պետությանն անհրաժեշտ ատրիբուտներ, օրինակ՝ չի կարող ապահովել սեփական անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը։
Ցավալին այն է, որ թշնամին շահարկում է դավադրորեն ստեղծված իրողությունը։
Որ կոկորդ էինք պատռում, պետականության գոյության վտանգի մասին ահազանգելով, սա ի նկատի ունեինք։
Փաստացի օրակարգ են դարձնում Հայաստանի Հանրապետության Չգոյության հարցը։