Սոֆյա Պողոսյանը նորածին որդու հետ լուսանկար է հրապարակել իր շքեղ առանձնատան բակից


01:51 , 27 օգոստոս, 2021

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը և դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը ծնողներ են դարձել մեկ ամիս առաջ։ Զույգն արու զավակ է ունեցել։
Նորաթուխ մայրիկը լուսանկար է հրապարակել նորածին որդու հետ և մակագրել․«1 շաբաթ առաջ մեր կյանքն իմաստավորվեց»։
Ծննդաբերությունից առաջ Սոֆյան մեկնել է ԱՄՆ, որտեղ էլ փոքրիկը լույս աշխարհ է եկել, Հայրիկը Հայաստանում է և դեռ չի գրկել իր երեխային։
Սոֆյան ու փոքրիկը ևս շուտով կգան Հայաստան։ Նշենք, որ դերասանուհին առաջին անգամ է մայրիկ դռնում, Աշոտն առաջին ամուսնությունից դուստր ունի։