«Սովորենք ու ժպտանք միասին` հետաքրքիր դեպքեր մեր մեծերի կյանքից»


21:53 , 19 օգոստոս, 2013

Վահրամ Փափազյանը հյուր  է ընդունում մի շատախոս մարդու, որը ձանձրացնում է նրան իր շատախոսություններով: Հյուրը ցանկանում է շնորհակալ լինել, և վերջապես գնալ:

Արտիստը, հավանաբար, քաղաքավարությունից ելնելով, նրան ստիպում է նորից մնալ:

Երբ, նստելուց հետո, հյուրը   նրան հարցնում է, թե.

-Բա ձիս  որտե՞ղ կապեմ,

-Տանտերը զայրացած  և հազիվ իրեն զսպելով, պատասխանում է.

-Լեզվիցս: