Գյուղացին դաշտում խոտ հնձելիս կայծակնահարվել է


22:19 , 19 օգոստոս, 2013

Hayeli.am-ը գրում է.

Օգոստոսի 19-ին, ժամը 17.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 16.20-ի սահմաններում Արագածոտնի մարզի Զովասար գյուղի բնակիչ` 1966թ. ծնված Գ.Մ.-ն դաշտում խոտ հնձելիս կայծակահարվել է և տեղափոխվել Թալին քաղաքի ԲԿ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ բժիշկները՝տուժածի առողջական վիճակը գնահատում են ծանր. գտնվում է անգիտակից վիճակում: