Արտակ Բուդաղյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար


13:11 , 26 օգոստոս, 2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արտակ Բուդաղյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարը։ Մեկ այլ հրամանագրով վերջինս ազատվել է 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Արտակ ԲՈՒԴԱՂՅԱՆԻՆ նշանակել Հատուկ բանակային կորպուսի հրամանատար», - ասված է հրամանագրի տեքստում: