Ադրբեջանում Իրանի հետ խնդիրները խորանում են


10:34 , 25 օգոստոս, 2021
Ադրբեջանում ձերբակալվել է մի անձ, ով իբր ներկայացել է որպես 12-րդ իմամ՝ Մահդի, և բարեգործություն անելու քողի տակ մարդկանցից գումարներ շորթել։
Թե սա ինչ կարգի հիմարագույն մեղադրանք է ու շինծու քրեական գործ, երևում է տարածված հաղորդագրությունից, որտեղ ասվում է, որ ամեն 50-րդ քաղաքացի իբր հավատացել է, որ որպես իմամ Մահդի ներկայացածը իրոք եղել է իմամ Մահդին։
Նույնն է, որ Հայաստանում մեկը ներկայանա որպես Հիսուս ու Հայաստանի բնակչության առնվազն 2 տոկոսը հավատա, որ Հիսուսի երկրորդ գալուստը տեղի է ունեցել ու իրենց Հիսուս ներկայացողը իրոք Հիսուսն է։
Ակնհայտ է, որ Ադրբեջանում Իրանի հետ խնդիրները խորանում են և մահարրամ ամսում կա նաև կրոնական ակտիվություն, որը դուր չի գալիս Ադրբեջանի իշխանություններին։ Որոշել են գնալ շիայականությունը վարկաբեկելու ճանապարհով ու մարդկանց հավատացնել, որ ձեզ հավատացյալ ներկայացողները պարզ խաբեբաներ են։