Չինաստանի լեռներում է գտնվում աշխարհի ամենանեղ քաղաքը․ հարյուրավոր մարդիկ չեն ցանկանում այն լքել


22:45 , 23 օգոստոս, 2021

Յանցզինը գտնվում է չինական Յունինան շրջանում և համարվում է աշխարհի ամենանեղ քաղաքը։ Քաղաքում, ըստ տարբեր տվյալների, ապրում է շուրջ 400-450 հազար մարդ։ 

Տները կառուցված են երկա շարքերով՝ լեռնային ափի երկայնքով։ Քաղաքի արտասովոր տեսքը և բնակչության բազմությունն այն յուրահատուկ են դարձնում։ 

Ամենանեղ հատվածում Յանցզինն ունի ընդամենը 30 մ լայնություն, իսկ ամենալայն հատվածում՝ շուրջ 300 մ։ Բոլոր տները քաղաքում բազմաբնակարան են ու բարձրահարկ, քանի որ հողի յուրաքնաչյուր մետրը կարևոր և արժեքավոր է այնտեղ։ Ափամերձ հատվածներում գտնվող տները ջրի մակարդակի խիստ բարձրացումից պաշտպանելու համար դրանք կառուցել են հատուկ սյուների վրա ։

Սակայն թերությունն այն է, որ մեկուսացվածության և հարաբերական դժվարհասանելիության պատճառով տնտեսական զարգացում քաղաքը չի ապրում։ Բարձր լեռներով շրջապատված տարածք տանում է միայն մեկ ճանապարհ, այդ իսկ պատճառով զբոսաշրջիկներ քաղաքում գրեթե չեն լինում։ Սակայն բնակիչները շատ են սիրում իրենց քաղաքը և ոչ մի պարագայում չեն պատրաստվում այն լքել։