15:14 , 23 օգոստոս, 2021Armenpress.am-ը գրում է․
Թուրքիայում սևծովյան առափնյա նահանգներում գրանցված հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 82-ի:
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) փոխանցմամբ՝ Քաստամոնու նահանգից զոհվել է 71 մարդ, Սինոպի նահանգից՝ 10 մարդ, իսկ Բարթինի նահանգից՝ մեկ մարդ: Անհետ կորածների թիվը հասնում է 16-ի։
Օգոստոսի 11-ին Թուրքիայի հյուսիսում տեղացած հորդառատ անձրեւները առաջացրել են սելավներ, սողանքներ և ջրհեղեղներ: