13:41 , 23 օգոստոս, 2021Armenpress.am-ը գրում է․
ԱՄՆ-ը փոխել Է Քաբուլի միջազգային օդանավակայան անձանց թույլ տալու քաղաքականությունը: Օգոստոսի 23-ին այդ մասին հաղորդել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչեով մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Աղբյուրի տվյալներով՝ այժմ օդանավակայանի տարածք կթողնեն սոսկ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիներին, ինչպես նաեւ գրին-քարտ ունեցողներին: Ամերիկացիները եւ ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիները կարող են իրենց հետ անցկացնել մերձավոր հարազատներին:
Միացյալ Նահանգներ հատուկ ներգաղթային այցագրի դիմում տված աֆղաններն այդ կատեգորիաների մեջ չեն մտնում:
CNN-ի զրուցակցի խոսքով՝ «Թալիբան» արմատական շարժման անդամներն օգնում են ամերիկացի զինվորականներին՝ ստուգելով օդանավակայան մտնել ցանկացողների փաստաթղթերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: