«Ֆիզգորոդոկ»-ից բողոքի ակցիայի մասնակիցներ են բերման ենթարկվել․ Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժին


18:59 , 21 օգոստոս, 2021
Երևանի Աջափնյակ համայնքում (Ֆիզգորոդոկ) տեղի ունեցած ակցիայի ժամանակ բերման ենթարկված քաղաքացիներն ահազանգել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժին:

Առանձնազրույցներ տեղի կունենան բերման ենթարկվածների հետ, կուսումնասիրվեն բերման ենթարկելու հիմքերը:

Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր: