Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ԱԻՆ


17:13 , 21 օգոստոս, 2021

Armenpress.am-ը գրում է․

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ առաջիկա 5 օրերին Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, ուստի նախարարությունից հորդորում են պահպանել կանոնները՝ հրդեհներից խուսափելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ին` գիշերը և կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Օգոստոսի 21-ի երեկոյան Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: