Պետական կառավարման հիմնահատակ դատարկությամբ ուզում են պետություն կառավարել


17:13 , 21 օգոստոս, 2021

«Մեզ անհրաժեշտ է Արտաքին գործերի նախարարություն, որը կկիսի քաղաքական պատասխանատվությունը երկրի այսօրվա և ապագայի համար». այս նախադասությունն այսօր արտասանել է վարչապետի պաշտոնը զբաղեցնողը Արարատ Միրզոյանին արտաքին գործերի նախարարությունում ներկայացնելիս:
Այսինքն ի՞նչ է նշանակում նախարարությունը կկիսի քաղաքական պատասխանատվությունը: Ո՞ւմ հետ կկիսի, կառավարությա՞ն հետ, թե՞ վարչապետի պաշտոն զբաղեցնողի հետ: Այսինքն ինչպե՞ս թե կկիսի պատասխանատվությունը: Խոսքը հաստա՞տ ՀՀ արտաքին գործերի նախարարության մասին է:
Պետական կառավարման հիմնահատակ դատարկությամբ ուզում են պետություն կառավարել: