16:41 , 21 օգոստոս, 2021Armenpress.am-ը գրում է․
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ներկայացուցիչների պալատի անդամների հետ հեռախոսազրույցում հաստատել է թալիբների կողմից ԱՄՆ քաղաքացիներին ծեծի ենթարկելու փաստերը:
«Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ներկայացուցիչների պալատի անդամների հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ ամերիկացիները Քաբուլում ծեծի են ենթարկվել թալիբների կողմից: Օսթինը դա անընդունելի է համարել», - ասել է «Fox»-ի թղթակիցը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավաստիացրել էր, որ Աֆղանստանում բոլոր ամերիկացիների անվտանգությունն ապահովված է: