Թուրքիայում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի


15:14 , 20 օգոստոս, 2021

Armenpress.am-ը գրում է․

Թուրքիայում սևծովյան առափնյա նահանգներում գրանցված հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական ՙԱնադոլու՚ լրատվական գործակալությունը:

Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD)  փոխանցմամբ՝ Կաստամոնու նահանգից զոհվել է 69 մարդ, Սինոպի նահանգից՝ 9 մարդ, իսկ Բարթինի նահանգից՝ մեկ մարդ:

Օգոստոսի 11-ին Թուրքիայի հյուսիսում տեղացած հորդառատ անձրևներն առաջացրել են սելավներ, սողանքներ և ջրհեղեղներ: