Չավուշօղլուն կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների նիստին


12:59 , 20 օգոստոս, 2021

168.am-ը գրում է․

Այսօր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների նիստին: Հանդիպումը և քննարկումը կիրականացվի տեսակապի միջոցով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների նիստին նախատեսվում է քննարկել Աֆղանստանում ստեղծված իրավիճակն ու վերջին զարգացումները: