Ռենի կիսապաշտպանը մոտ է ՊՍԺ տեղափոխությանը


12:13 , 20 օգոստոս, 2021

Armsport.am-ը գրում է․

«Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգը հայտնվել է ՊՍԺ-ի հետաքրքրության կենտրոնում:

Ինչպես հայտնում է Le Parisien- ը, փարիզեցիները պատրաստ են 18-ամյա ֆրանսիացու համար վճարել 30 մլն եվրո:

Ինքը ՝ Կամավինգան, ցանկանում է գնալ ՊՍԺ, և չի երկարաձգում պայմանագիրը «Ռենի» հետ:

Խաղացողների ներկայիս պայմանագիրն ակումբի հետ գործում է մինչև 2022 թվականը: