11:29 , 20 օգոստոս, 2021Հայաստանում օգոստոսի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 508 նոր դեպք, առողջացել է 293 քաղաքացի, գրանցվել է մահվան 5 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 7864 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 469 328-ի:
Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1143 է: