Այսօր մեր փողոցում էլի սեւ ժապավեններ էին, պատերազմից գրեթե մեկ տարի հետո նոր գտել են 44 օրյայի տղերքից մեկի դին


10:03 , 20 օգոստոս, 2021
Ասում եք՝ անցավ մի տարի... ա՜խր, չանցավ է, ոչ մի կերպ չի անցնում, ա՜խր չի էլ անցնելու... Այսօր մեր փողոցում էլի սեւ ժապավեններ էին, պատերազմից գրեթե մեկ տարի հետո նոր գտել են 44 օրյայի տղերքից մեկի դին: Չէ, գրավյալ տարածքներից չեն գտել, դիահերձարաններից... Էս պատերազմը մեր փողոցից արդեն հաշիվն էլ եմ կորցրել, թե քանիսին անմահացրեց... Ու կյանքը նենգաբար ու անամոթի պես շարունակվում է, իսկ համակերպվող ու հանդուրժող մարդկանց փոխարեն՝ մեխակներն են գլուխները կախ լուռ օրորվում...