16:41 , 19 օգոստոս, 2021Armenpress.am-ը գրում է․
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել Է 4921-ով: Մահացել Է 58 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել Է 4471 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր՝ 436 հազար 977 հիվանդ, մահացել Է 6590-ը: Մեկ օրում արվել Է 49 հազար 468 թեստ, այդ թվում 29 հազար 152-ը՝ հակագենի եւ 20 հազար 316-ը՝ ՊՇՌ-թեստ: Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում Է 9,95 տոկոս, վերջին 14 օրում՝ 10,78 տոկոս, վերջին յոթ օրում՝ 11,01 տոկոս:
Պատվաստումներ Է ստացել 883 հազար 570 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 26 հազար 363 հոգի:
Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 79 քաղաքացի, ստացիոնարներում՝ 7133, քովիդ-հյուրանոցներում՝ 3555 մարդ:
Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը: