Թալիբները հռչակագիր են արձակել Աֆղանստանի Անկախության օրվա առթիվ


12:11 , 19 օգոստոս, 2021

168.am-ը գրում է․

«Թալիբան» արմատական շարժումն օգոստոսի 19-ին հռչակագիր է արձակել Աֆղանստանի Անկախության օրվա առթիվ: Այդ մասին Twitter-ում հայտնել է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը:

Նա իր օգտահաշվի հաղորդագրության մեջ զետեղել է փաստաթղթի վկայակոչումը՝ կցագրմամբ, որ դա «Աֆղանստանի Իսլամական Հանրապետության հռչակագրին է բրիտանական տիրապետությունից երկրի անկախության 102-րդ տարեդարձի առթիվ: Բուն փաստաթուղթն առայժմ չի հրապարակվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: