Իշխանությունները փորձում են օգտվել հետընտրական ապատիայի իրավիճակից և սրանց թվում է, որ այդ ամենն անհետևանք է մնալու


11:56 , 19 օգոստոս, 2021

Միայն առաջին հայացքից է թվում, որ իշխանության կամայականությունները, ապօրինությունները քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունների պարագայում հանրային դիմադրության չեն արժանանում։
Հատկապես վերջին ամիսներին, ընտրություններին ակտիվորեն ներգրավված ուժերի տարբեր ակտիվիստներին, համայնքների ղեկավարներին, թեկնածուներին, ընտրված պատգամավորներին քաղաքական ճնշումների ենթարկման փաստերը կտրուկ աճել են։
Իշխանությունները փորձում են օգտվել հետընտրական ապատիայի իրավիճակից և սրանց թվում է, որ այդ ամենն անհետևանք է մնալու։
Խորքում եռացող գործընթացներ կան, որոնք ինչ որ փուլում անխուսափելի գործընթացների են հանգեցնելու, իսկ թե դրանք ինչ դրսևորում կունենան և երբ կլինեն քաղաքական իրադարձությունների ընթացքից է կախված։