Սուրճ օգտագործողները դառնում են ավելի ինքնավստահ ու լավատես


19:17 , 19 օգոստոս, 2013

Ladynews.am-ը գրում է.

Գերմանացի մասնագետները պնդում են՝ սուրճը Ձեզ կդարձնի իսկական լավատես:

Նրանց պնդմամբ՝ օրեկան մեկ բաժակ սուրճը բավարար է, որ մարդն սկսի մտածել լավատեսորեն: Հետազոտության ղեկավար Լարսա Կուխինկեի խոսքով՝ սուրճն ունի այնպիսի հատկություն, որը նպաստում է մարդու ընկալումներն ու տրամադրվածությունն ամեն ինչի հանդեպ լինեն դրական:

Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ շաքարավազով սուրճը օգնում է հիշողության լավացմանը: Բայց, ինչպես գիտնականներն են նշում, պարտադիր չէ օգտագործել հենց շաքարավազ, կարելի է այն փոխարինել ինչ-որ քաղցրավենիքով և ստանալ նույն արդյունքը: