16:31 , 18 օգոստոս, 2021168.am-ը գրում է․
«Թալիբան» արմատական շարժման ղեկավարներն առաջիկա 48 ժամում պլանավորում են հանդիպել Աֆղանստանի նախկին կառավարության ազդեցիկ անդամների հետ: Ինչպես օգոստոսի 18-ին հայտնել է Reuters գործակալությունը, այդ մասին հայտարարել է շարժման ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ առայժմ վաղ է խոսել այն մասին, թե երկրի նոր կառավարությունում կլինեն արդյոք Աֆղանստանի նախկին վարչակազմերի անդամներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: