14:13 , 18 օգոստոս, 2021Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է 15-րդ Միջազգային ռազմարդյունաբերական արտադրանքների (IDEF 21) ցուցահանդեսի շրջանակներում Թուրքիա մեկնած Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։
Նախարարները զրույցի ընթացքում անդրադարձել են Թուրքիա-Ադրբեջան երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերի։
Նրանք խոսել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից, ինչի ժամանակ թուրք նախարարը վերահաստատել է, որ «Թուրքիան շարունակում է աջակցել իր եղբայր ադրբեջանցիներին»։