Թալիբներից փախչող խուճապահար աֆղանստանցիները «գրոհել» են ամերիկյան ինքնաթիռը. այն ստիպված է եղել օդ բարձրանալ 640 ուղևորով (Photo, Video)


12:29 , 17 օգոստոս, 2021

Tert.am-ը գրում է․

Համացանցում տարածվել է ուշագրավ լուսանկար, որում երևում են հարյուրավոր աֆղանստանցի փախստականներ՝ ամերիկյան բեռնափոխադրող օդանավի սրահում, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ այս մարդիկ փախել են «Թալիբան» արմատական շարժման զինյալներից, որոնք կիրակի մտել են մայրաքաղաք Քաբուլ և վերահսկողություն հաստատել երկրի վրա:

Պարբերականը նկատում է, որ այս ընթացքում ԱՄՆ-ն առնվազն երկու C-17 բեռնափոխադրողի թռիչք է իրականացրել Քաբուլից, որտեղ իսկական քաոս է հաստատվել:

Կիրակի եղել է առաջին թռիչքը, երբ ԱՄՆ ռազմաօդային ուժերի C-17-ը Քաբուլից թռել է դեպի Կատար: Մինչ այն պատրաստվում էր թռիչքի, Աֆղանստանի  հարյուրավոր սարսափահար քաղաքացիներ վազել են դեպի ինքնաթիռը, թեքահարթակով բարձրացել և տեղավորվել դրանում:

Defense One-ի ձեռք բերած լուսանկարը ցույց է տալիս, որ նրանք բոլորը նստած են ինքնաթիռի հատակին, որը հարմարեցված է 150 զինվորի հարմարավետ տեղափոխելու համար, բայց կարող է տանել 171 000 ֆունտ բեռ: Այդ պահին ինքնաթիռում ուղևորների ստույգ թիվը եղել է 640, այդ թվում՝ բազմաթիվ կանայք և երեխաներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ