Թալիբներն ընդհանուր համաներում են հայտարարել Աֆղանստանի կառավարական պաշտոնյաների համար


11:29 , 17 օգոստոս, 2021

 Tert.am-ը գրում է․

«Թալիբան» շարժման ներկայացուցիչներն օգոստոսի 17-ին ընդհանուր համաներում են հայտարարել նախկին կառավարական պաշտոնյաների համար և կոչ են արել վերսկսել աշխատանքը պետական հիմնարկություներում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Բոլորի համար ընդհանուր համաներում է հայտարարված, ուստի դուք պետք է լիակատար վստահությամբ վերադառնաք սովորական կյանքի»,- ասված է հայտարարության մեջ:

Թալիբներն արագորեն սկսել են վերահսկողություն հաստատել Աֆղանստանի կարևոր քաղաքների վրա այն ֆոնին, երբ Բայդենը կատարում է իր խոստումը՝ զորքերը տուն ուղարկել մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 11-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ