Հյուսիսային Ամերիկայում հայտնաբերվել են ամենահին ժայռապատկերները


18:11 , 19 օգոստոս, 2013

Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ-ում գիտնականները հայտնաբերել են Հյուսիսային Ամերիկայի ամենահին ժայռապատկերները, հաղորդում է Associated Press-ը:
Սկզբնապես գիտնականները մեծ ուշադրություն չեն դարձրել Նևադայում հայտնաբերված գտածոյին:

Հետագա ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դրանց տարիքը տատանվում է 10-15 հազար տարվա սահմաններում: Փաստորեն, դրանք Հյուսիսային Ամերիկայում հայտնաբերված ամենահին նմուշներն են:

Գիտնականներն առայժմ պատկերացում չունեն, թե ովքեր կարող են լինել պատկերների հեղինակները: Հնագիտական և հետազոտական աշխատանքները շարունակվում են: